-
20.10.2020|
10:24
Նախագահ Պուտինը ողբերգություն անվանեց Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական բախումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: «Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի բնակիչները մեզ համար օտար մարդիկ չեն»՝ ասաց Պուտինը: Ռուսաստանում ապրում ու աշխատում են երկու միլիոն ադրբեջանցիներ ու երկու միլիոնից ավելի հայեր:
-
20.10.2020|
00:58
Բավական է պատերազմում ընդգրկվի նաև Հայաստանի Հանրապետությունը, ինչը միանգամայն հնարավոր է Արցախի անկախության ճանաչումից հետո կամ թեկուզ մինչ այդ Ադրբեջանի կողմից Հայաստանին հարվածները շարունակելու պարագայում, և Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի տարածքներում ռուս-թուրքական պատերազմը կդառնա անխուսափելի:
-
20.10.2020|
00:50
Սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմից ի վեր ՈՒկրաինան Ադրբեջանին տեղեկատվական, քարոզչական, քաղաքական ասպարեզներում բանավոր աջակցությունից արդեն տեղափոխվել է դեպի Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությանն անուղղակի մասնակցություն:
-
20.10.2020|
00:11
Հոկտեմբերի 17-ին հայտարարվեց երկրորդ հրադադարը՝ այս անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդական ջանքերով: Հոկտեմբերի 17-ին իրադարձությունների նոր կարուսել էր՝ բոլորը զանգում էին բոլորին ու հանրայնացնում զանգերը:
-
19.10.2020|
13:07
Երևանում ժամանակավորապես ապաստանած արցախցի կանայք բողոքի ակցիա են անում ՀՀ-ում ՄԱԿ-ի պատվիրակության գրասենյակի դիմաց։ Միջազգային հանրությունից նրանք պահանջում են համարժեք արձագանքել Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային։
-
19.10.2020|
10:27
Լեռնային Ղարաբաղում շարունակվում են ակտիվ ռազմական գործողությունները՝ չնայած Բաքվի ու Երևանի միջև Մոսկվայի հոկտեմբերի 10-ի հրադադարի համաձայնությանը: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարեց, որ շարունակվող բախումների պատճառով իր աշխատակիցները չեն կարող գերիների փոխանակում սկսել և հավաքել դիերը կոնֆլիկտի գոտում:
-
19.10.2020|
10:22
Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը՝ այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
-
18.10.2020|
10:26
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վճռել է դավաճանել Ռուսաստանին՝ ՆԱՏՕ-ին ցուցադրելով С-400-ի դիապազոնները՝ համալիրների ակտիվացման ժամանակ՝ հաղորդում է չինական ինտերնետ-մամուլը:
-
18.10.2020|
10:23
Որ Թուրքիան Ուկրաինային կօգնի վերադարձնել Ղրիմը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Անկարայում Էրդողանի հետ համատեղ ասուլիսում նա ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է մասնակցել «բռնագրավված» Ղրիմի ապաշրջափակման հարթակին:
-
16.10.2020|
10:35
Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմի խախտման մեջ, որի վերաբերյալ պայմանավորվել օգնել էր Ռուսաստանը: Հարևան պետությունների միջև այս վաղեմի կոնֆլիկտի սրումը սկսվեց սեպտեմբերին և արդեն տասնյակ կյանքեր է խլել ու հազարավոր մարդկանց ստիպել փախչել: ԱՄՆ ռազմավարությունը խճճված է: